Թուփաք Շակուրի սպանության գործով դատապարտվածի փաստաբանը մահացած է հայտնաբերվել

կողմից admin2

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում մահացած է հայտնաբերվել ռեփեր Թուփաք Շակուրի սպանության համար դատապարտված Դուեյն «Քեֆ Դի» Դեյվիսի փաստաբան Մայքլ Սանֆտը։ 55-ամյա փաստաբանի մարմինը հայտնաբերվել է ուրբաթ առավոտյան՝ իր տանը։

Ինչպես հայտնում է Las Vegas Review-Journal-ը, Սանֆտի մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Ոստիկանությունը նախնական տվյալներով մահը կասկածելի չի համարում։

Հատկանշական է, որ փաստաբանի մահը տեղի է ունեցել Դեյվիսի դատապարտման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելուց ընդամենը օրեր անց։ Սանֆտը բողոքը ներկայացրել էր հոկտեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ 63-ամյա Դուեյն Դեյվիսը հոկտեմբերի 13-ին դատապարտվել էր 40 տարվա ազատազրկման՝ մինչև ցմահ ազատազրկման հնարավորությամբ։ Ժյուրին նրան մեղավոր էր ճանաչել 1996 թվականին Թուփաք Շակուրի սպանությունը կազմակերպելու համար։

Թուփաքը Լաս Վեգասում հրազենային վնասվածքներ էր ստացել 1996 թվականի սեպտեմբերին և մահացել հիվանդանոցում՝ վեց օր անց։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode