Պահանջել եմ անձնագրիս մեջ չնշել Ադրբեջան․ եթե մերժեն, կդիմեմ դատարան․Բեգլարյան

կողմից admin2

Արցախի ՄԻ նախկին պաշտպան  Արտակ Բեգլարյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել ցեղասպանության ու էթնիկ զտման ենթարկված արցախցիներին տրվող նոր կենսաչափական անձնագրերի «ծննդավայր» դաշտում «Ադրբեջան» նշելու որոշումը․

«Դիմել եմ Հայփասին՝ կենսաչափական անձնագիր ստանալու համար, իսկ ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան:

Եթե մերժեն, պատրաստվում եմ դատական կարգով վիճարկել այդ ակտը՝ հասնելով ընդհուպ մինչև ՄԻԵԴ: Վստահ եմ, որ իրավունքն ու արդարությունը մեր կողմից են, և վաղ թե ուշ հասնելու ենք մեր անձնագրերից այդ ցեղասպանական պետության բացառմանը:

Ի դեպ, 2024թ. ստացած ՀՀ իմ անձնագրում ծննդավայրս նշված է Ստեփանակերտ, իսկ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետություն. ահա ձեզ իրավական հետևողականություն ու որոշակիություն…»,-գրել է Բեգլարյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode