Քաղաքապետարանը աջակցում է՝ դատապարտելու փոխարեն

կողմից admin2

Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանն արձագանքել է տնօրենի՝ ենթադրյալ թմրանյութ օգտագործելու մասին տեսանյութին։

«Քանի որ որոշ շրջանակներ հասցրին այս պատմությունը վերածել հերթական լայքեր հավաքելու և քաղաքական շահարկումների առիթի, հարկ եմ համարում մի քանի դիտարկում անել։

Հատկապես աշակերտների ապագայով այդքան մտահոգ շրջանակների համար մեկ փաստ արձանագրեմ․ տնօրենի նշանակման պահին դպրոցն ուներ 185 սան, այսօր՝ ավելի քան 960։ Ընդ որում՝ այս պահին դեռ տասնյակ ընդունելության դիմումներ կան։ Կարծում եմ՝ սա տնօրենի աշխատանքի և արձանագրված իրական արդյունքի մասին ամենախոսուն փաստն է։

Առանձին շնորհակալությունս այն լրագրողներին և քաղաքացիներին, որոնք չմոռացան մարդկային ամենատարրական արժեքների՝ արժանապատվության, անձնական կյանքի անձեռնմխելիության և անմեղության կանխավարկածի մասին։ Կարողացան տարբերել հանրային հետաքրքրությունը անձնական կյանքի շահարկումից և հեռացրին տեսանյութն իրենց էջերից։ Սա պարզապես մասնագիտական կամ անձնական ընտրություն չէ, այլ պատասխանատվության դրսևորում։

Եվ, իհարկե, իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում տնօրենին»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode