Իրինա Մկրտչյանը պարզաբանում է սոցցանցերում տարածված տեսանյութն իր մասին․
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որտեղ, ըստ հրապարակումների, Երեւանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը կաթուցիչով ինչ որ բան էլ օգտագործում իսկ տարածողը հարցադրում է անում` արդյոք դա մարիխուանա չէ՞:
Տեսանյութի տարածումից հետո Իրինա Մկրտչյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ այն նկարահանվել է շուրջ 8-9 տարի առաջ՝ իր ամուսնական կյանքի ընթացքում։
Նրա խոսքով՝ նախկին ամուսնուց բաժանվելուց հետո իր նկատմամբ սկսվել են հետապնդումներ, հոգեբանական և ֆիզիկական բռնության դրսևորումներ, ինչպես նաև շանտաժի փորձեր։
Մկրտչյանը պնդում է, որ տեսանյութի հրապարակումը նպատակ ունի վարկաբեկելու իրեն, հոգեբանական ճնշում գործադրելու և անձնական ու դատական հարցերում առավելություն ստանալու։
Նա նաև հայտնել է, որ պատրաստվում է համապատասխան ապացույցներով դիմել իրավապահ մարմիններին։
Իրինա Մկրտչյանը քաղաքացիներին և լրատվամիջոցներին կոչ է արել չտարածել տեսանյութը՝ հարգելով իր անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը։
Նշենք, որ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանն արձագանքել է տնօրենի՝ ենթադրյալ թմրանյութ օգտագործելու մասին տեսանյութին և անվերապահ աջակցություն է հայտնել նրան։