«Դեղը չպետք է շքեղություն լինի Հայաստանի քաղաքացու համար». Հարություն Հարությունյան

կողմից admin2

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Դեղերի մասին» Հայաստանի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«Մենք առաջարկում ենք շատ ռեալ, իրագործելի, պարզ և ողջամիտ լուծում. հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիներին եվրապական առաջատար դեղ արտադրող ընկերության՝ Եվրամիության պետություններում ճանաչում, գրանցում ստացած դեղերը պարզ, հստակ կարգով ունենալ Հայաստանի դեղատներում»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։

Նա նշեց, որ առաջարկում են նոր մոտեցում, նոր ընթացակարգ, ինչը կոչվում է՝ «ճանաչման գրանցում». «Այսինքն, բոլոր այն դեղերը, որոնք գրանցված են Եվրամիության անդամ պետությունների համապատասխան սերտեֆիկացման գրասենյակների կողմից, շրջանառվում են ԵՄ անդամ պետություններում, գտնում ենք, որ զուտ փաստաթղթային փորձաքննության հիման վրա ճանաչում ստանան և գրանցվեն Հայաստանի ռեեստրում»։

Հ. Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գրանցված է 3997 դեղ, հարևան Վարսանում՝ 11 հազար 50 դեղ, ԵՄ երկրնեում այդ թիվը հասնում է 20-25 հազարի։

Տես նաև՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեղերի ներմուծման վերաբերյալ նախագիծ կներկայացնի, որը կնպաստի դեղերի էժանացմանը

Ըստ նրա, դեղերի ճանաչման գործընթացը բավական բարդ է, անցնում է բոլոր անհրաժեշտ լաբորատոր հեզոտությունները, գիտական հիմնավորումները, որից հետո համապատասխան գրասենյակը թույլ է տալիս շրջանառվի և իրացվի։

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն ասաց, որ առաջարկվող փոփոխությունները մրցակցություն կապահովեն դեղ ներմուծողների, դեղ բերողների համար, ինչպիսի կարգավորումն այսօրվա դրությամբ բացակայում է։

«Այս փոփոխությունը մի կողմից Հայաստանի բնակչին հնարավորություն է տալու եվրոպական արտադրության դեղ ձեռք բերել մեր դեղատներում, ավելանալու է պետական բյուջեի մուտքերը՝ պետական տուրքի հաշին, ունենալու ենք ավելի լայն մրցակցություն, ինչը բերելու է գնիջեցման։

Եթե այս երեք հարցերի համատեղ ճնշման պայմաններում իշխանությունն արգելակի այս օրենսդրական նախագիծը, կստացվի, որ դեղը թողնում եք մնա որպես շքեղություն, կստացվի, որ դուք քաղաքական անհամաձայնության պատճառով վնաս եք հասցնում Հայաստանի քաղաքացու շահին, կստացվի, որ պետությունը ոչ թե նրա համար է, որպեսզի խոչընդտոները վերացնի քաղաքացու համար, այլ ստեղծված է կոնկրետ խնդիրներ ստեղծելու համար։

Հիվանդ մարդուն քաղաքական արդարացումներ պետք չեն, հիվանդ մարդուն պետք է բուժում։ Քաղաքական անհամաձայնությունը մի կողմ դնելը, մեր ուժի առաջարկին սատարելը կապացուցի, որ այս հարցում առվանզ ՀՀ քաղաքացու շահն եք առաջ տանում»,- ասաց Հարություն Հարությունյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode