Ֆրանսիայում շուրջ 360 հազար մարդ գործադուլի կմասնակցի․ ԶԼՄ

կողմից admin2

«Փարիզի շրջանից դուրս սպասվում է, որ կլինի մոտ 220-300 հազար ցուցարար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ակցիաների շրջանակում նոյեմբերի 17-ին ամբողջ երկրում գործադուլի կարող է մասնակցել շուրջ 360 հազար մարդ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի իր աղբյուրը։

Ավելի վաղ Ֆրանսիայի խոշորագույն արհմիություններից մեկը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան, նոյեմբերի 17-ին համազգային գործադուլի կոչ էր արել։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բուն Փարիզում բողոքի ակցիաներին կմասնակցի 30-60 հազար մարդ։ Այսպիսով, ամբողջ Ֆրանսիայում ցույցերին կարող է միանալ մինչև 360 հազար ցուցարար։

Նշվում է, որ իշխանությունները կրկին մեծ թվով իրավապահներ կներգրավեն, ինչպես նաև կօգտագործեն անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա և ջրցան մեքենաներ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode