Խաղաղության պայմանագիրը կկայունացնի տարածաշրջանը, ինչից կշահի նաև Եվրոպան․ Վադեֆուլ

կողմից admin2

Եթե Հայաստանին և Ադրբեջանին հաջողվի կնքել խաղաղության պայմանագիր, դա կկայունացնի տարածաշրջանը, ինչից կշահի նաև Եվրոպան։ Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը՝ Երևան կատարած այցի վերաբերյալ տեսանյութ հրապարակելով։

Նա նշել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և պատրաստ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը տնտեսության, մշակույթի և էներգետիկ անվտանգության ոլորտներում։

Վադեֆուլը նաև ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և գործընկերներին ինքնուրույն ընտրելու իրավունքին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode