Այս գործը ծայրահեղ քաղաքականացված դրսևորում ունի․ Սամվել Կարապետյանի պաշտպան

կողմից admin2

«Մենք իրականում գործում ենք  ծայրահեղ քաղաքական հետապնդում պարունակող քրեական գործով, որտեղ արվել է ամեն ինչ, մաքսիմում բոլոր տեսակի միջոցներն է ձեռնարկվել՝ մեղադրական բնույթի կցկտուր, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ ունենալու համար»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։

Նա լրագրողներին կոչ արեց՝ մասնակցել հաջորդ դատական նիստին ևս և լսել վկայի ցուցմունքը, թե ինչ է տեղի ունեցել քննչական սենյակում։ Ինչ վերաբերում է այսօր նիստին հնչեցրած վկայի ցուցմունքին, ապա պաշտպանն ասաց․

«Վկան ուղղակիորեն պնդեց և հաստատեց մի կարևոր հանգամանք, որը վարույթն իրականացնող մարմինն ամեն կերպ փորձել է նենգափոխել, ուրիշ կերպ ներկայացնել, ոչ իրականությանը համապատասխան։ Մասնավորապես, վկան ուղղակիորեն նշեց, որ տեղի է ունեցել պարտավորությունների զիջում, ինչի արդյունքում բանկի ունեցած իրավունքները փոխանցվել է՝ սկզբում Արցախի կառավարությանը, հետո՝ Արցախի ներդրումային հիմնադրամին։ Իսկ ի՞նչ է ասում վարույթն իրականացնող մարմինը, ասում է՝ ոչ, դա ոչ թե պարտավորությունների զիջում է, այլ պարտավորությունների ներում։ Բայց մենք ունենք պայմանագիր, ունենք փաստաթղթեր, ունենք Արցախի Հանրապետության կառավարության որոշումներ, հոգաբարձուների խորհրդի որոշումներ, որտեղ ուղղակիորեն խոսքը գնում է զիջման մասին, ասում է՝ ոչ, սա ներում է, հետևաբար մենք սա դիտում ենք ներում։ Իսկ եթե ներվել է, ուրեմն,   առաջանում էր հարկ, այդ հարկը չէին վճարել և տարել էր իքս տեղն են ծախսել։ Ուստի առաջացել է փողերի լվացում։ Ժողովուրդ ջան, այս գործով իրավաբանական պրոցեսը, այսպես ասած, մինիմալի է հասցված»,- մանրամասնեց փաստաբանը։

Ամփոփելով խոսքը՝ Սամվել Կարապետյանի պաշտպանը պնդեց, որ այս գործը ծայրահեղ քաղաքականացված և իրավաբանությունը նվազագույնի հասցված դրսևորում ունի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode