Դուք հա՞շտ եք, որ ՀԷՑ-ի մրցույթին մասնակցում է կահույքի մասնագիտացված արտադրողը»․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ից ստացած եկամուտների մասին

կողմից admin2

«Հոսանքի սակագինը անցած տարի չի թանկացել, որովհետև․․․պարոն Թունյանը թող գա ուղիղ պատմի՝ ինչի՞ չի բարձրացել։ Ես գիտեմ դրա պատասխանը։ Նաեւ՝ ուղիղ պատմի՝ ինչի՞ այս տարի չի թանկանալու»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ առաջարկեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։Այս մասին  գրում է Aravot.am-ը։

Նա պատասխանել էր այս օրերին Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի ձեռքբերման եւ շահագործման մասին հնչած իշխանական տարբեր մեկնաբանություններին։

«Սամվել Կարապետյանի ձերբակալման պահից առնվազն յոթ-ութ անգամ ասել եմ՝ ես չեմ կարող Հ1-ում բանավեճ կազմակերպել, կազմակերպեք ձեր կառավարչի հետ, ես գալիս եմ։ Ասում եք՝ թալանչի, հանցագործ․․․ գալիս է այդ մարդը, գալիս է քո դեմը կանգնի, դու հիմնավորի․ 1,5 տարի խաբար չկա։ Գնում, իրար հետ տնավարի նստում, զրուցում են, ասում է՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը առել է 30 միլիոն դոլարով։ Երկու փոխվարչապետ ունեք ձեր սիրած նախկիններից, հարցրեք, ասեք՝ ի՞նչ վիճակում էր ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի ձեռք բերելուց, չի՞ հետաքրքրում ոչ մեկին։ Ես այստեղից առաջարկ արեցի, ասացի՝ 64 պատգամավոր կա, որ մեկը ցանկանա ամբողջը իմանալ, պատրաստ եմ հրապարակային, առանձին․․․ ոչ մեկը չի դիմել։ ՀԷՑ-ը երկու-երեք ամսվա կյանք է ունեցել, մարդը ձեռք է բերել ՀԷՑ-ը իշխանությունների խնդրանքով, 30 միլիոն դոլար վճարել է, 12 միլիարդ դրամ կրեդիտորական պարտքը վերցրել է իր վրա, վճարել է։ 110 միլիոն դոլար վարկը, որ եղել է ՀԷՑ-ի վրա, դա էլ է վերցրել իր վրա․ դա եղավ 30 միլիոն դոլարի ձեռքբերո՞ւմ»։

Նա շարունակեց անդրադառնալ Ռոմանոս Պետրոսյանի վերջին հարցազրույցին․ «Հիմա Հ1-ի եթերում, որ ձեր գործընկերը՝ 690-790 հազար դրամից գնացել 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, ինչի՞ չի ասում, որ ի սկզբանե ձեռք բերելուց ՀԷՑ-ը, ոչ մեկը չէր թողնելու այդ վարկերը ձևակերպել ուղղակի ՀԷՑ-ի անունով։ «Տաշիր կապիտալը» Սամվել Կարապետյանի ստորագրությամբ տվել է երաշխիք։ Եթե ՀԷՑ-ը խնդիր ունենար, Սամվել Կարապետյանի երաշխավորությունն էր աշխատում։ Ինձ թվում է՝ գիտեք ձևը՝ եթե չեն վճարում, ես երաշխավոր եմ, իմ հարազատի համար վարկը մուծելուց մի օր առաջ ինձ նամակ է գալիս՝ վաղը վարկի վճարման օրն է։ Դրա մասին ինչի՞ չեք խոսում»։
«Հոսանքի սակագինը անցած տարի չի թանկացել, որովհետև․․․պարոն Թունյանը թող գա ուղիղ պատմի՝ ինչի՞ չի բարձրացել։ Ես գիտեմ դրա պատասխանը։ Նաեւ՝ ուղիղ պատմի՝ ինչի՞ այս տարի չի թանկանալու»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ առաջարկեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա պատասխանել էր այս օրերին Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի ձեռքբերման եւ շահագործման մասին հնչած իշխանական տարբեր մեկնաբանություններին։

«Սամվել Կարապետյանի ձերբակալման պահից առնվազն յոթ-ութ անգամ ասել եմ՝ ես չեմ կարող Հ1-ում բանավեճ կազմակերպել, կազմակերպեք ձեր կառավարչի հետ, ես գալիս եմ։ Ասում եք՝ թալանչի, հանցագործ․․․ գալիս է այդ մարդը, գալիս է քո դեմը կանգնի, դու հիմնավորի․ 1,5 տարի խաբար չկա։ Գնում, իրար հետ տնավարի նստում, զրուցում են, ասում է՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը առել է 30 միլիոն դոլարով։ Երկու փոխվարչապետ ունեք ձեր սիրած նախկիններից, հարցրեք, ասեք՝ ի՞նչ վիճակում էր ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի ձեռք բերելուց, չի՞ հետաքրքրում ոչ մեկին։ Ես այստեղից առաջարկ արեցի, ասացի՝ 64 պատգամավոր կա, որ մեկը ցանկանա ամբողջը իմանալ, պատրաստ եմ հրապարակային, առանձին․․․ ոչ մեկը չի դիմել։ ՀԷՑ-ը երկու-երեք ամսվա կյանք է ունեցել, մարդը ձեռք է բերել ՀԷՑ-ը իշխանությունների խնդրանքով, 30 միլիոն դոլար վճարել է, 12 միլիարդ դրամ կրեդիտորական պարտքը վերցրել է իր վրա, վճարել է։ 110 միլիոն դոլար վարկը, որ եղել է ՀԷՑ-ի վրա, դա էլ է վերցրել իր վրա․ դա եղավ 30 միլիոն դոլարի ձեռքբերո՞ւմ»։

Նա շարունակեց անդրադառնալ Ռոմանոս Պետրոսյանի վերջին հարցազրույցին․ «Հիմա Հ1-ի եթերում, որ ձեր գործընկերը՝ 690-790 հազար դրամից գնացել 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, ինչի՞ չի ասում, որ ի սկզբանե ձեռք բերելուց ՀԷՑ-ը, ոչ մեկը չէր թողնելու այդ վարկերը ձևակերպել ուղղակի ՀԷՑ-ի անունով։ «Տաշիր կապիտալը» Սամվել Կարապետյանի ստորագրությամբ տվել է երաշխիք։ Եթե ՀԷՑ-ը խնդիր ունենար, Սամվել Կարապետյանի երաշխավորությունն էր աշխատում։ Ինձ թվում է՝ գիտեք ձևը՝ եթե չեն վճարում, ես երաշխավոր եմ, իմ հարազատի համար վարկը մուծելուց մի օր առաջ ինձ նամակ է գալիս՝ վաղը վարկի վճարման օրն է։ Դրա մասին ինչի՞ չեք խոսում»։
Դավիթ Ղազինյանն անդրադարձավ նաեւ հենասյուների չարչրկված թեմային․ «Երբ որ ՀԷՑ-ը սյունը, ենթակայանը դնում է, տարվա վերջում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գալիս ստուգում է, նոր դա մտցնում է սակագնի հաշվարկի մեջ։ Ի դեպ, նա ունի բացառիկ իրավունք ասելու՝ այս սյունը չպիտի այստեղ դնեիր, չեմ ընդունում։ Այդ թվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին լրացուցիչ բյուջե է տրվել մեր բոլորի հարկերից, որպեսզի նրանք պատվիրեն աուդիտ․  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարիներ շարունակ աուդիտը կանչել է, աուդիտը արել է, դրական եզրակացությունը տվել է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է դա, որպես ներդրում, մտցրել է սակագնի մեջ՝ ձեր օրոք․․․ ձեր կուսակիցը, Քանաքեռ-Զեյթունի ՔՊ-ի հավաքների ժամանակ միշտ նստած էր… այսօր եկել եք, ասում եք՝ այդ բոլորը ՀԷՑ-ը… տարածքային կառավարումն ունեցել է էներգետիկայի գծով տեղակալ․․․ Բա այդ բոլորը, եթե սխալ են եղել ու կոմպետենտ չեն եղել, կարո՞ղ է ի սկզբանե ձեր իշխանության գալն էր սխալ, կամ գնալու ժամանակն է։

Պարոն Թունյան, ասում եք՝ 20-30 ընկերություն է մասնակցել մրցույթին, հիմա 200-ից ավել է մասնակցում։ Դուք հա՞շտ եք, որ ՀԷՑ-ի մրցույթին գալիս մասնակցում է կահույքի մասնագիտացված արտադրողը։ Նորմա՞լ է։ Այսինքն՝ մրցույթը հայտարարվում է, այդպես մի 500 հոգի գան մասնակցեն, գները ջարդեն ու հաղթեն, երկու-երեք ամիսն անցնի, կանխավճարն էլ տաք, չկարողանա՞ն․․․ »։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode