«Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած». Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանին

կողմից admin2

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին Նիկոլ Փաշինյանի գրառմանը.

«Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած,

Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած,

Ընդդիմության մեջ միշտ Գապոն-սադրիչի դեր կատարած,

Մարտի 1-ի իրադարձությունների վայրից ճողոպրած,

Իշխանությունների պատվերով մարտի 1-ի զոհերի արյունը ծախող օրինագիծ գրած ու քարոզած,

Ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած,

Արտադատարանական հաշվեհարդարներ կազմակերպած,

Ազատ խոսքի իրավունքի իրացման համար մարդկանց բանտեր նետած,

Ազգային ժողովի և ՏԻՄ մարմինների ընտրությունները զանգվածաբար կեղծած,

Ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ գործեր սարքած և նրանց բանտարկած,

«Իր զրոյական կետից բանակցությունները սկսելու» տգետ ու տհաս քաղաքականությամբ Հայաստանի բանակցային դիրքերը ոչնչացրած,

Մինսկի խմբի 2019 թվականի խաղաղության պլանը հայ ժողովրդից ստորաբար թաքցրած,

«Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ խաղաղության հաստատումը վիժեցրած,

Հայ ժողովրդին կործանարար պատերազմի մեջ ներքաշած և հինգ հազար զինվորների կյանքը զոհաբերած,

Պատերազմական ջանքերի կազմակերպումն ապաշնորհաբար կամ գիտակցաբար տապալած,

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և Ալիևի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու արտագաղթը կատարած,

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն Ադրբեջանին հանձնած,

Հայաստանին միայն պարտություններ և կորուստներ բերած,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նույն Ալիևի հրամանով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ բռնաճնշումներ և հակասահմանադրական հետապնդումներ իրականացրած,

Հասարակական մթնոլորտը պառակտիչ, ստորաբարո հայհոյախոսությամբ պղծած,

Էժան ստորաքարշ ցինիզմն ու ցածրաբարո դատարկաբանությունը հանրային քաղաքական դեբատի նորմ դարձրած…

(հո բան չե՞մ բաց թողել)»:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode