15
Ու՞մ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելուց հետո։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Մարդը 8 տարուց ավել պետության վարչապետ է եւ դեռ չի հասկացել,որ մեր պայքարը ոչ թե զուտ իր անձի,այլ իր ազգակործան քայլերի դեմ է։
Իմ պայքարը Անկախության հռչակագրի բովանդակությունը պահպանելու ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելու մեջ է։
Առևտուր է անում.թե բա ՝ եթե հանրաքվե անենք ,դրանից հետո էլ վարչապետ չեմ լինի։
Այ մարդ,իմ պայքարը հանրաքվեն թույլ չտալու ու Անկախության հռչակագիրը մնալու հանար է։
Ալիևի պահանջը կատարելուց հետո ,ինձ ի՞նչ,դու վարչապե՞տ ես մնալու,թե՞՝ չէ։
Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ, պարոն Փաշինյան»,-գրել է նա։