Ինչու՞ եք մեզ ստիպում «նոր ճամփորդական» անձնագիր ձեռք բերել․ Արեգա Հովսեփյան

կողմից admin2

Իսկ հիշու՞մ եք մեզ ինչ էին ասում, երբ ապօրինաբար զրկում էին քաղաքացիությունից, մենք էլ ասում էինք, որ մերը նույն անձնագիրն է, ինչ ՀՀ ցանկացած քաղաքացու: Ասում էին` չէ ձերը ճամփորդական է: Հիմա, այս բիոմետրիկ անձնագրերը հենց ճանփորդելու համար են,-գրում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

Պատգամավորը հարց է ուղղել՝ «Այդ դեպքում, ինչու՞ եք մեզ ստիպում «նոր ճամփորդական» անձնագիր ձեռք բերել»:

Հիշեցնենք՝ Արցախից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ «Ադրբեջան»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode