Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն. ՀՖՖ

կողմից admin2

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված կարգով մինչև 20.11.2026 թվականը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։

ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Մյուս թեկնածուն, ըստ շրջանառվող լուրերի, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆն է, որը Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 21-ին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode