Կարապետյանը՝ ՀԷՑ-ը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ կապակցելու մտադրության մասին

կողմից admin2

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի էլեկտրաէներգիայի ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ կապակցելու մտադրությանը։

«Հէցը ստոլբեն լավ գնով չէր առել, այ դրա համար մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ հայտարարել էր․ «Մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։

Սա, իրոք, շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode