ICAO-ն ունի ստանդարտ․ կարող ես պետություն նշել, քաղաք կամ բնակավայր, մենք ընտրել ենք երկիրը. Նախարար

կողմից badoyan

Եթե մեկն այցելի գրասենյակ ու ասի՝ չեմ ցանկանում «ծննդավայր» դաշտում նշվի որևէ բան, այդպես չի կարող լինել։

ICAO-ն ունի ստանդարտ․ կարող ես պետություն նշել, կարող ես քաղաք կամ բնակավայր, մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը, ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ արցախցիների անձնագրերում Ադրբեջանը ծննդավայր նշելու թեմայով հարցին անդրադառնալիս:

Նա պարզաբանել է, որ ընտրել են երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ կունսուլտացիաները, նաև տարբեր իրավիճակներում տարբեր պետությունների համար ծագած խնդիրները:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode