15
Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել՝ ծառից կախված
Այսօր օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում ծառից կախված տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։
Ահազանգով ժամանել են նաև փրկարարները, ովքեր ծառից կախված մարմինը իջեցրել և մոտեցրել են դիատարին։
Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, նույնպես պարզվում է։