ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան

կողմից badoyan

Հայաստանի սահմաններից ռուսական զորքերը դուրս բերելը Հայաստանի Հանրապետության ընդհանուր քաղաքականությունն է, որը նախատեսված է նաև կառավարության ծրագրով։

Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի և սահմանային կառավարման վերաբերյալ հարցերին։

Նա հիշեցրել է, որ մինչ այս պահը բոլոր սահմանային անցման կետերում այդ գործընթացը տեղի է ունեցել, և Հայաստանը հետևողականորեն շարունակելու է առաջ շարժվել՝ փուլային սկզբունքով սահմաններին ՀՀ լիարժեք ներկայությունն ապահովելու ուղղությամբ։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս պահին հստակ ժամկետներ նշել հնարավոր չէ, քանի որ դրանք կախված են տեխնիկական հարցերից։

Միևնույն ժամանակ, Սարգսյանը նա վստահեցրել է, որ իշխանությունն անելու է առավելագույնը՝ կառավարության և գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումները հնարավորինս շուտ իրականացնելու համար՝ չսպասելով կառավարության ծրագրի ժամկետի ավարտին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode