Ռուսաստանում արգելվել է «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը։ Այս մասին B24.news-ին հաստատել են Genetic Production-ից՝ նշելով, որ արգելքը ռուսական պետական մակարդակով է սահմանվել։
Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում նախատեսված ցուցադրությունները չեն կայանա ՌԴ-ի կողմից պետական արգելքի հետևանքով։
Ստեղծված իրավիճակի պատճառով կինոթատրոնները ստիպված են եղել հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից։
Genetic Production-ից ընդգծել են, որ որոշումը իրենց կամքից և նախաձեռնությունից անկախ հանգամանքներով է կայացվել։
Ընկերությունը նաև նշել է, որ ֆիլմի ցուցադրություններին սպասում էին բազմաթիվ հայրենակիցներ, և իրենք այս պահին դիտարկում են բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծված իրավիճակում լուծում գտնելու և ֆիլմն իր հանդիսատեսին հասցնելու համար։
Պատճառների մասին այլ մանրամասներ դեռևս չկան։