ՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի Ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար

կողմից admin2

Վլադիկավկազն ու Թբիլիսին կապող Վրաստանի Ռազմավիրական ճանապարհով ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է, հայտնում է «Ռոսգրանսստրոյ» դաշնային պետական գանձապետական հիմնարկը։

Սահմանափակումը վերաբերում է ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի հարակից հատվածին։ Գերատեսչությունը վարորդներին կոչ է արել սահմանը հատելը պլանավորելիս հաշվի առնել այս տեղեկությունը։

Վրաստանի Ռազմավիրական ճանապարհը շարունակում է մնալ Ռուսաստանը Վրաստանի, ապա նաև Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին։ Տարվա ցուրտ եղանակին ձյան առատ տեղումների և ձնահյուսերի պատճառով ճանապարհին պարբերաբար սահմանափակվում է երթևեկությունը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode