15-ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը հաղթել է Իսպանիայում կայացած Պաբլո Կասալսի անվան երիտասարդ թավջութակահարների միջազգային մրցույթում և արժանացել 18 հազար եվրո դրամական պարգևի։ Այս մասին հայտնում է The Strad երաժշտական պարբերականը։
Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է նոյեմբերի 21-ին՝ իսպանական Էլ Վենդրել քաղաքում։ Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 85 թեկնածուներից ժյուրին եզրափակչի համար ընտրել էր վեց մասնակից։
Երկրորդ մրցանակին՝ 12 հազար եվրո պարգևին, արժանացել է ամերիկացի թավջութակահար Մայլս Լևինը, իսկ երրորդ մրցանակը՝ 6 հազար եվրո, ստացել է Չինաստանի ներկայացուցիչ Ցզիյան Չժաոն։
Բացի դրամական պարգևներից՝ մրցանակակիրները կստանան նաև մասնագիտական աջակցություն երաժշտական կարիերայի զարգացման համար և հնարավորություն կունենան ելույթ ունենալ Պաբլո Կասալսի հիմնադրամի կազմակերպած համերգին։