TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը հաստատվեց

կողմից badoyan

Կառավարությունը հավանություն տվեց «ԹՐԻՓՓԻ զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորվեց ՀՀ կառավարության անունից «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել բաժնետիրական համաձայնագիրը։

Ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երեքին նշանակելու է ամերիկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում համաձայնագիրը կստորագրվի ու ընկերությունը կգրանցվի Հայաստանում։

«Մեր անկախությունից ի վեր՝ սա ամենամեծ տնտեսական նախագիծն է», նշել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode