«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է». Տիգրան Արզաքանցյան

կողմից badoyan

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնած Տիգրան Արզաքանցյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնել է, որ իրեն այդ պաշտոնում նշանակելու որոշումը կայացվել է Մոսկվայում՝ խորհրդի կողմից։

Նրա խոսքով՝ ինքն իր թեկնածությունը չի առաջադրել, այն առաջադրել է խորհուրդը։

Արզաքանցյանը նաև նշեց, որ այսօրվանից անցնում է աշխատանքային պարտականությունների կատարմանը և աշխատելու է Երևանում՝ հենց ինստիտուտում։ Հարցին, թե ինչ փոփոխություններ և ծրագրեր է նախատեսում իրականացնել ինստիտուտում, Արզաքանցյանը պատասխանեց․ «Առաջին օրն ա, կծանոթանամ, հետո կիմանաք․ փոփոխություններ հաստատ կլինեն դեպի զարգացման ուղղությամբ, տարբեր ծրագրեր, ուսանողների հետ հանդիպում…»։

Անդրադառնալով կադրային հնարավոր փոփոխություններին՝ նա նշել է, որ նախ կծանոթանա գործող անձնակազմի աշխատանքին, որից հետո որոշում կկայացնի։ Factor TV-ի հարցին, թե արդյոք նախկինում ոլորտում աշխատելու փորձ ունեցել է, և որքանով է իր մասնագիտությունը համապատասխանում ստանձնած պաշտոնին, Արզաքանցյանը պատասխանեց․ «Մասնագիտությունը մոտ չէ, բայց փորձը մեծ է»։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode