Իհարկե, խիղճս տանջում է, դրա համար արցախցիների անձնագրում պետք է Ադրբեջան նշվի, որ Եռաբլուրը չընդլայնվի. Փաշինյան

կողմից badoyan

«Խիղճս նաև դրա համար է տանջում, և դրա համար եմ ասում, որ Ղարաբաղի մեր հայրենակիցների անձնագրերում պետք է ծննդավայրը գրվի Ադրբեջան։ Պետք է ելնենք խաղաղության նախաստորագրված թեզերից, որպեսզի Եռաբլուրը չընդլայվի։ Շատ պարզ քաղաքական ընտրություն ա»,- կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողները հիշեցրել էիին նոյեմբերի 19-ի միջադեպը, երբ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին «եղկելի» էր անվանել, այն բանից հետո երբ նա Եռաբլուրի լուսանկարներ էր ցույց տվել և նշել էր, որ Փաշինյանի իշխանության օրոք ընդարձակվել է Եռաբլուր զինվորական պանթեոնը:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի առջև երկու ճանապարհ կա՝ կա՛մ շարունակել ընդլայնել Եռաբլուրը, կա՛մ հավատարիմ մնալ խաղաղության նախաստորագրված սկզբունքներին։

«Իհարկե, խիղճս տանջում ա շատ»,– ասել է Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք նրա խիղճը տանջում է, երբ Եռաբլուրի մասին են իրեն հարցնում։

«Մենք պետք է որոշում կայացնենք։ Եռաբլուրը ընդլայնելու ռազմավարություն ենք ընտրո՞ւմ, թե՞ Եռաբլուրը չընդլայնելու ռազմավարություն ենք ընտրում։ Եթե մենք մնում ենք 1990 թվականի Անկախության հռչակագրի շրջանակում, մենք ընդամենը… Ժամացույցը միացրած ա։ Ո՞ր ղեկավարի օրոք Եռաբլուրը կընդլայնվի՝ արդեն երկրորդ հարցն ա», ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode