Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարի տեղակալը

կողմից badoyan

Ռուսաստանում կալանավորել են Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի սպառազինությունների գծով տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովին:

Ռուսաստանյան լրատվականների փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Մոսկվայի 235-րդ կայազորային զինվորական դատարանը:

Խափանման միջոցն ընտրվել է երեկ, միջնորդությունը ներկայացրել է ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչությունը:

Դատարանի կայքում հրապարակված չէ, թե ինչ հոդվածով է հարուցված գործը:

Baza պարբերականը պնդում է, որ Գրեխովին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

ՌԴ պաշտպանության նախարարության և պաշտպանական կողմի մեկնաբանություններ դեռևս չեն հրապարակվել:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode