«Բա որտե՞ղ են իրենք ծնվել… այդ ժամանակ, երբ որ իրենք ծնվել են, Արցախ երկիր է եղե՞լ», հայտարարել է Անվտանգության խորհուրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Կառավարության մոտ այսօր ցույց իրականացնող արցախցիների կողքով անցնելիս Անվտանգության խորհուրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը այդպես է արձագանքել անձնագրերում Ադրբեջան գրելու դեմ լինելու մասին հնչեցված լրագրողի հարցին։
«Բա դուք ստեղ ի՞նչ եք անում․ բա որտե՞ղ են ծնվել։ Եթե այդ մարդիկ այնտեղ են ծնվել, բա ի՞նչ պետք է գրվեր։ Ասենք, ցանկությունով չի։ Հա, ի՞նչ անենք. որ Արցախում են ապրել։ Արցախն իրենք լուծարել են։ Այդ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև է, իսկ ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ, իսկ որ Ամերիկա են գնում կամ Եվրոպա են գնում և այնտեղ անձնագիր ստանում, ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ», նշել է Սիմոնյանը։