Բա ի՞նչ պիտի գրվի, Արցախ երկիր եղե՞լ է. Ալեն Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրերում Ադրբեջան գրելու մասին

կողմից badoyan

«Բա որտե՞ղ են իրենք ծնվել… այդ ժամանակ, երբ որ իրենք ծնվել են, Արցախ երկիր է եղե՞լ», հայտարարել է Անվտանգության խորհուրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Կառավարության մոտ այսօր ցույց իրականացնող արցախցիների կողքով անցնելիս Անվտանգության խորհուրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը այդպես է  արձագանքել անձնագրերում Ադրբեջան գրելու դեմ լինելու մասին հնչեցված լրագրողի հարցին։

«Բա դուք ստեղ ի՞նչ եք անում․ բա որտե՞ղ են ծնվել։ Եթե այդ մարդիկ այնտեղ են ծնվել, բա ի՞նչ պետք է գրվեր։ Ասենք, ցանկությունով չի։ Հա, ի՞նչ անենք. որ Արցախում են ապրել։ Արցախն իրենք լուծարել են։ Այդ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև է, իսկ ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ, իսկ որ Ամերիկա են գնում կամ Եվրոպա են գնում և այնտեղ անձնագիր ստանում, ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ», նշել է Սիմոնյանը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode