7
Հնդկաստանը չի պատրաստվում ձեռք բերել Ռուսաստանի արտադրության Su-57E հինգերորդ սերնդի կործանիչներ և կենտրոնանում է սեփական AMCA ռազմական ինքնաթիռի մշակման վրա, հայտնում է Aerospace Global News-ը։
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը հայտարարել է, որ երկիրը չի քննարկում «Սուխոյ» շարքի նոր կործանիչների գնումը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի հիմնական հինգերորդ սերնդի կործանիչը լինելու է տեղական արտադրության AMCA-ն։