Թուրքական Botas և իրանական National Iranian Gas Co. գազային ընկերությունները պայմանավորվել են մինչև 2032 թվականը երկարաձգել Թուրքիա իրանական գազի մատակարարման համաձայնագիրը։
Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Botas-ը և National Iranian Gas Co.-ն մինչև 2032 թվականը երկարաձգել են պայմանագիրը, որի գործողության ժամկետն ավարտվել էր հուլիսին (…)։ Հայտնի չէ՝ արդյո՞ք մատակարարումների ծավալը մնացել է նույնը՝ տարեկան 10 մլրդ խորանարդ մետր», — հայտնել են գործակալության զրուցակիցները։
Աղբյուրները հավելել են, որ կողմերը դեռ չեն հրապարակել համաձայնագրի պաշտոնական փաստաթուղթը։
Ինչպես նշել է Bloomberg-ը, խողովակաշարերով գազի մատակարարումները Թեհրանի համար եկամտի կարևոր աղբյուր են, հատկապես ԱՄՆ-ի հետ հակամարտության ֆոնին, որի պատճառով զգալիորեն նվազել է իրանական նավթի արտահանումը։