ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ ֆարմանյանին հարց տալու ժամանակ մտահոգություն հայտնեց, որ Հայկ Ֆարմանյանի՝ հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավորներից մեկը առաջարկել էր հաղորդում ներկայացնել իր դեմ, ինչը նշանակում է «գործ տալ»։
Նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե Քոչարյանի ասածը քրեական ենթամշակույթի դրսևորում է։
Ընդդիմադիր պատգամավորը Ալեքսանյանին նախ հիշեցրեց, որ վերջինս այսօր առավոտյան ներողություն է խնդրել ընդդիմադիրների ելույթներին միջամտելու համար և հորդորեց իրեն չընդհատել։
«Ինձ լսեք»,-ասաց Քոչարյանը։
Ալեքսանյանն արձագանքեց. «Դուք ինձ լսեք… Դուք ստանում եք նկատողությունը… անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը»։
Վեճին միջամտեց ՔՊ-ական Արման Եղոյանը, որը այն աստիճան էր գոռում դահլիճում, որ Վահագն Ալեքսանյանը ստիպված էր նրան նկատողություն հայտարարել, այնուհետև՝ մինչև օրվա վերջ ձայնից զրկել։
Եղոյանը շարունակում էր խոսել՝ բարձրանալով նստատեղից։
Նախագահությունում գտնվող Արամ Վարդևանյանն էլ Ալեքսանյանին կողքից հորդորեց Եղոյանին դուրս հրավիրել դահլիճից։