12
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։
MakaryanNews-ի տեղեկություններով՝ ժամկետային զինծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել է ծառայակցի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել զինծառայողների միջև առաջացած վիճաբանությունից հետո։ Վիճաբանության ընթացքում հնչած հայհոյանքից հետո զինծառայողը վերցրել է իրեն ամրակցված զենքն ու կրակել ծառայակցի ուղղությամբ։
ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում:
Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական պայմաններում մահերի թիվն արդեն ահագնացող ցուցանիշների է հասնում: Շուրջ տասը օր առաջ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը փոխեց ՊՆ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանին՝ նշանակելով նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին: