Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը:
«Հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է ՀՀ գործառութային նշանակությունը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»,- իր ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը:
Փաշինյանը խոսեց նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունից, ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում.
«1990 թ. Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի: Մի պարզ պատճառով՝ մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, և ժողովուրդը այդ որոշումը հաստատել է: Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող առավելևս 2026 թվականի ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին»,- հայտարարեց Փաշինյանը: