11
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները:
Հրապարակի տեղեկություններով` Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել բանակում ինքնասպանությունների աճը, որը կապված է մարդկանց ֆինանսական ծանր վիճակի հետ:
Բայց գոյություն ունի «բանկային գաղտնիք» ասվածը, եւ որեւէ նախարար իրավունք չունի տեղեկություններ հավաքել իր աշխատողների վարկային պարտավորությունների մասին, սակայն այս պարագայում փորձում են դա անել կամավորության հիմունքներով: