ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն ուսանելու է մեկնել Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։
Հրապարակի տեղեկություններով, Նիդերլանդներում հայրը նրա համար երկու սենյականոց բնակարան է վարձել` համալսարանի հարեւանությամբ։ Համալսարանը բավականին խիստ քաղաքականություն է վարում բակալավրիատի կրթաթոշակների եւ դրամաշնորհների հարցում` արտոնություններ չեն տրամադրվում, քանի որ Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ սուբսիդավորում է այդ ծրագրերը, իսկ միջազգային ուսանողներին, այն էլ ոչ ԵՄ երկրներից ժամանած, ոչ մի արտոնություն չեն տրամադրում։ Ուսման վարձը տարեկան 17-20 հազար եվրոյի սահմաններում է: Միրզոյանը Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին հանձնարարել է օգնել դստերը ցանկացած հարցում: