Արսեն Աղաբաբյանն ազատության մեջ է

կողմից admin

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ազատության մեջ է:

Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

Աղաբաբյանը ձերբակալվել է երեկ՝ օգոստոսի 31-ի երեկոյան: Հակակոռուպցիոն կոմիտեից ընդգծել էին, որ համայնքի ղեկավարը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Նոյեմբերյանի ավագանու անդրանիկ նիստում Արսեն Աղաբաբյանն ընտրվեց համայնքի ղեկավար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր առավել շատ ձայներ (շուրջ 44%), ընդդիմադիր երկու ուժերը՝ «Ապրելու երկիրը» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, կոալիցիա կազմեցին և ընտրեցին Աղաբաբյանին։

Focus Mode