13
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս տարի սեպտեմբերին ընդառաջ առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ, անհրաժեշտ գրենական պիտույքներ չի նվիրել։
Պատճառը սպասվող ՏԻՄ ընտրություններն են,- հայտնել է հիմնադրամի փոխտնօրեն Հերմինե Ղազարյանը։
«Ցավոք, այս տարի, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, վստահ եղեք, որ մեր սերն ու հոգատարությունը ձեր նկատմամբ անփոփոխ է»,- ասել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ մի շարք քրեական վարույթներ նախաձեռնվեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կամ համակիրների նկատմամբ հենց բարեգործության արգելքը խախտելու հոդվածով։