Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է

կողմից admin

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Դատական դեպարտամենտից հաստատել են, որ գործը սեպտեմբերի 1-ին ստացվել է Երևանի քրեական դատարանում։ Այս պահին դեռևս հայտնի չէ, թե որ դատավորին է այն մակագրվելու։

Գործը մինչ այդ քննվում էր Արմավիրի մարզի դատարանում։ Դատավոր Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշել էր այն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ նշելով, որ Վեհափառ Հայրապետին վերաբերող մեղադրանքում հստակ նշված չէ, թե կոնկրետ որտեղ է կատարվել ենթադրյալ արարքը, ինչը կարևոր է գործը համապատասխան դատարան ուղարկելու հարցը որոշելու համար։

Focus Mode