14
Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Հանդիպումից առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկելու է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։
Ռուսական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է անդրադառնալ նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի մասնակցությանը։