22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով բերման ենթարկելու տեսանյութին։
Նա նշել է, որ հասարակության մի հատվածի կողմից «խայտառակ» որակվող տեսարաններն իր համար այլ նշանակություն ունեն։
«Որևէ մեկը չպետք է պլստա. տեսարանները, որոնք դուք համարում եք խայտառակ, ես համարում եմ հույս, որ մի օր արդարությունը կհաստատվի Հայաստանում»,– ասել է Փաշինյանը։
Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը, մինչդեռ, պնդում է, որ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը ծանր է, և նրան պատգարակով տեղափոխելը պայմանավորված է առողջական խնդիրներով։
Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթների շրջանակում նրան մեղադրանքներ են առաջադրվել, իսկ պաշտպանական կողմը դրանք չի ընդունում։