Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց

կողմից admin3

ՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՔ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑ

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատավոր Ջոն Հայրապետյանի առաջ այսօր դրված է մի որոշում, որի նշանակությունը շատ ավելի լայն է, քան մեկ գործը:
Այս գործով, ըստ էության, պետք է պատասխան ստանա երեք կարևոր հարց
1. Հայաստանը գնո՞ւմ է ուկրաինացման ճանապարհով (այսինքն՝ վերածվում է ավերակների), թե՞ ոչ։
2. Հայաստանը մնո՞ւմ է պետություն, թե՞ դառնում է «Արևմտյան Ադրբեջան»։
3. ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ։
Ի վերջո, այս գործով խոսքը միայն երկու անձի ճակատագրի մասին չէ։ Խոսքը Հայաստանի ապագա ընթացքի, պետականության և քաղաքական պայքարի թույլատրելի սահմանների մասին է։ Եվ այդ իմաստով Ջոն Հայրապետյանի կայացրած որոշումը կարող է դառնալ կարևոր սահմանագիծ։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode