16
Պետք է ՀՀ-ում ի վիճակի լինենք ջրի շուկա ձևավորել։
Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մենք ոռոգման ոլորտում գին ենք սահմանել, որի ուղիղ կեսը կառավարությունը սուբսիդավորում է, բայց հենց սահմանված գինը չի արտահայտում իրականությունը։ Կա նաև ուրիշ պրոբլեմ․ այսօր Հայաստանում կան տնտեսվարողներ և ներդրողներ, որոնք ասում են՝ «մենք վճարում ենք ջրի համար, վաճառեք մեզ ջուր»։ Թվում է, թե պարզ և տրամաբանական տնտեսական հարց է դրվում, բայց իրականում էս հնարավորությունները ՀՀ-ում սահմանափակ են առնվազն մեր ունեցած կանոնակարգերի պատճառով։
«Պետք է ջրի շուկա ձևավորել», ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ սա է այն բարեփոխումը, որը ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսանա։ Ըստ նրա՝ եթե ձևավորվի համակարգ և լինի քաղաքական ուղերձ, որ կարող են ներդրումներ լինել ջրի ոլորտում, և ոռոգման ջուրը կարող է շուկայական հարաբերությունների առարկա լինել, սա կարող է էականորեն փոխել իրադրությունը։