«Թրամփի ուղու» հիմնարկեքը կարող է լինել 2027-ի սկզբին․ Նարեկ Մկրտչյան

կողմից admin2

«Թրամփի ուղու» հիմնարկեքը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին

«Թրամփի ուղու»՝ TRIPP-ի (Trump Route for International Peace and Prosperity) իրականացման գործընթացը առաջ է շարժվում, և նախագծի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ արդեն 2027 թվականի սկզբին։ Այս մասին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ասել է ամերիկյան Semafor-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ TRIPP-ի իրագործման համար նախատեսվում է, որ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ավարտվի մինչև այս տարվա վերջ, ինչից հետո հնարավոր կլինի անցնել գործնական շինարարական փուլին։

TRIPP-ը նախատեսված է որպես Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային և տնտեսական կապուղի, որը պետք է կապի տարածաշրջանը միջազգային տրանսպորտային և առևտրային ցանցերի հետ։ Նախագիծը դիտարկվում է նաև որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանավորվածությունների կարևոր բաղադրիչ։

 

Focus Mode