Գիշերային կրակոցից վիրավորվածը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է

կողմից admin1

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, միջադեպ, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա վիրավոր,  հայտնում է Գագիկ Շամշյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վահագն Հակոբյանն է,  Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին:

Նրա կյանքը հաջողվել է փրկել:  «Նոր-Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի բժիշկները գնդակը հայտնաբերել են տղայի սրտի մեջ և մի քանի ժամ պայքարելեն վիճակը կայունացնելու համար:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները ու որոշ մասնակիցների հայտնաբերել են։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode