Հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմական նշանակության օբյեկտներին

կողմից admin3

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին։

Ըստ այդմ՝ Կիևի և Նիկոլաևի մարզերում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված գույքով բեռնված լոգիստիկ կենտրոններ։ Օդեսայի մարզում հարված է հասցվել ծանրաքաշ տեխնիկայի կուտակման վայրին։

«Չեռնոմորսկ» նավահանգստում ոչնչացվել է ռազմական նշանակության տեխնիկական գույք տեղափոխող չորաբեռն նավ։

Focus Mode