Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am

կողմից admin3

Երկու ոտքը կորցրած մայր արջը գլորվելով շարժվում էր, քոթոթներին կերակրում: Կենդանին ահավոր նիհարել էր: Սա Շիկահողի արգելոցում կենդանաբան Հարութ Աղաթելյանի տեսած ամենաազդեցիկ դրվագներից մեկն է եղել: Ենթադրում են, որ արջը վերջույթները կորցրել է ականի պայթյունի հետեւանքով: Այս մասին գրել է Հետքը։

«Մոտ 10 տարի շիկահողցի կենդանաբան Հ. Աղաթելյանը սովորականի պես աշխատանքի էր գնում իրենց գյուղին հարող արգելոց: Քայլում էր կիլոմետրերով, հասնում արգելոցի խորքը, ուսումնասիրում կենդանիներն ու բույսերը: Սակայն ամեն ինչ փոխվեց սահմանային նոր իրականության պատճառով:

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս ադրբեջանցիները փուլ առ փուլ ՀՀ սուվերեն տարածքից մոտ 21 քկմ (2100 հա) են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի հարավարեւելյան մասում՝ Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի ուղղությամբ:

Օկուպացված 21 քկմ-ի կամ 2100 հա-ի մեծ մասը Շիկահողի արգելոցի տարածքն է (սա պետական սեփականություն է): Եթե նկատի ունենանք, որ 1958-ին հիմնադրված արգելոցի տարածքը 12 քկմ է կամ 12 հազ. հեկտար, ապա ստացվում է, որ ադրբեջանցիներն օկուպացրել են դրա մոտ 1/6-ը: Հակառակորդն արգելոցի տարածքում եւ դրանից դուրս՝ Կապանի համայնքային հողերի վրա, անտառը հատելով, դիրքեր ու միջդիրքային ճանապարհներ է կառուցել, ականապատում իրականացրել:

Ռազմական ու սահմանային իրավիճակի այս փոփոխությունից հետո էլ Հարութ Աղաթելյանը շարունակել է աշխատանքը արգելոցում. նա արգելոցի գիտության եւ տուրիզմի բաժնի ղեկավարն էր:

Կենդանաբանը նշում է, որ Շիկահողի արգելոցի այս հատվածը, որը ներկայում օկուպացված է հակառակորդի կողմից ու դարձել է վտանգավոր թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար, իսկ նախկինում Հայաստանի ու Արցախի սահմանն էր, կարեւոր միգրացիոն գոտի է եղել կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքումգրանցված պարսկական ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի համար: Ըստ նրա՝ իր ուսումնասիրությունների ժամանակ ամենաշատ կենդանատեսակների հանդիպել է Սյունիքի հենց այս հատվածում:

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ 12 հազ. հա ընդգրկող Շիկահողի արգելոցում հարուստ կենսաբազմազանություն կա. այստեղ հաշվառված է անոթավոր բույսերի 1100 տեսակ, 214 տեսակի ողնաշարավոր, այդ թվում՝ ավելի քան 150 թռչնատեսակ»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode