Պուտին․ «Ժենյա, աջակցում եմ»

կողմից admin3

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է զինվորական ծառայության համար «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող տարածաշրջանային ստորաբաժանումներում ծառայելու թույլտվության նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նման նախաձեռնությամբ նախագահին դիմել է ռազմական թղթակից և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական ցուցակի առաջատարներից մեկը՝ Եվգենի Պոդդուբնին։

«Կամավորների մի խումբ կա, որոնք, գնահատելով իրենց հնարավորությունները, շատ են խնդրում բացառության կարգով թույլատրել ծառայել այն տարածաշրջանային ստորաբաժանումներում, որոնք օբյեկտները պաշտպանում են անօդաչու թռչող սարքերից։ Հասկանալի է, որ խոսքը առաջնագծի մասին չէ», – նախագահին դիմելով՝ ասել է Պոդդուբնին։

Ի պատասխան՝ Պուտինը նշել է. «Ժենյա, աջակցում եմ»։

Focus Mode