Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

կողմից admin3

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հանդիպումը ԱՄՆ բանագնացներ Ուիտկոֆի և Քուշների հետ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի բանակցողների հետ հանդիպմանը։

Վլադիմիր Պուտինը ոչ դյուրին է անվանել այն իրավիճակը, որը պատրաստվում է Կրեմլում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական կողմը զգալիորեն նվազեցրել է հարձակումների թիվը։ Նա նաև նշել է, որ Կիևի ուղղությամբ հարվածներ չեն իրականացվել այսօր՝ կեսգիշերից ի վեր։

Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ խնդրել է իր երախտագիտությունն ու լավագույն մաղթանքները փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի դադարեցնում իր ջանքերը՝ նպաստելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

 

Focus Mode