Բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

կողմից admin2

Սեպտեմբերի 2-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 14։00-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բուժհաստատություն տեղափոխված երեխան մահացել է։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 8-ամյա Հ․ Մ․-ն է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության (հանկարծամահության) հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode