Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ

կողմից admin3

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում անցկացնում է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։

«Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․

տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության,

տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին,

երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,

մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։
ՆԳն ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը», — ասված է հաղորդագրության մեջ։

Focus Mode