Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետ առկա հակամարտության կարգավորման շրջանակում՝ մասնավորապես էներգետիկ անվտանգության և պարենային մատակարարումների հարցերում:
Ըստ նրա՝ հացահատիկի ու էներգետիկայի թեմաները գլոբալ նշանակություն ունեն և առանցքային են ոչ միայն հակամարտող կողմերի, այլև Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ պետությունների համար։
Զելենսկին նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների Մոսկվա կատարած այցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել քննարկել երկխոսությունն առաջ մղելու առաջարկները: Ինչպես ասել է՝ ռուսական կողմը դեռևս իրական փոխզիջումների չի ձգտում՝ հույսը դնելով ձմեռային ռազմական գործողությունների և ենթակառուցվածքների վրա ճնշում գործադրելու վրա: