9
Թող Ադրբեջանը ՀԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի»․ կայանի գլխավոր տնօրեն
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Մեծամորի ատոմակայանը անվտանգության սպառնալիք է և պետք է փակվի։
Կայանի գլխավոր տնօրենի խոսքով՝ աշխարհում չկա մեկ այլ ատոմակայան, որտեղ 153 օրվա ընթացքում իրականացված լինեն շուրջ 20 խոշոր արդիականացման միջոցառումներ։ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի պլանային վերանորոգումն ավարտվել է, և սեպտեմբերի 1-ին այն կրկին միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։
Նրա խոսքով՝ ՀԱԷԿ-ում կատարված աշխատանքների արդյունքները պատշաճ գնահատականի կարժանանան նաև ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների առաջիկա այցելությունների ընթացքում։